Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը

Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Այս մասին  Petutyun.com–ին   հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիաննա Ազիզյանը:

Մամուլի քարտուղարը չմեկնաբանեց, թե որն է Բաղրամյանի աշխատանքից ազատվելու պատճառը:

Նշենք, որ Բաղրամյանը 2004-2011թթ. եղել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժնի պետ, 2011-2018թթ.՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում եղել է սակագնային քաղաքականության վարչության պետ,  2018թ. հունիսի 11-ից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ։

2018թ. հոկտեմբերի 4-ից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, 2019թ․ ապրիլի 19-ից՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։

You may also like...