Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարականի դիմում է գրել

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարականի դիմում է գրել։

Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում  հաստատել է  նաեւ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

«Նա հրաժարական է ներկայացրել սեփական դիմումի համաձայն, հետեւաբար այլ մեկնաբանություն չունեմ»,- նշել է Շաբոյանը։

You may also like...