Զանգեզուրի միջանցքի շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա․ թուրք նախարար
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «GDH TV»-ին հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմային։
Նա մասնավորապես նշել է. «Զանգեզուրի միջանցքը Բաքու-Թբիլիսի-Կարս գծի այլընտրանքն է կամ երթուղի, որը մեծացնելու է դրա թողունակությունը։ Մի նախագիծ է, որը մենք կազմել ենք որպես Կասպիցով անցնող Ադրբեջանից դեպի Հայաստան կամ Իրան, այնտեղից էլ Նախիջևան և Դիլուջու, Իգդիր, Կարս [գնացող գիծ]։ Ադրբեջանական կողմի կարևոր հատվածները կառուցվել են, Նախիջևանի կողմում առկա գծի վերականգնման աշխատանքներն սկսվելու են, Թուրքիայի կողմի 224 կմ-ի տենդերն անցկացրել ենք, հաջորդ տարի ենք սկսելու»։
«Կարծում եմ առաջիկա գործընթացում դա էլ կհստակեցվի, և ամենակարճ ճանապարհով Ադրբեջանին և հետևապես թյուրքական աշխարհին կկապվենք»,- ընդգծել է թուրք նախարարը։
