Թուրքիայի եվ  Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Petutyun.com) բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար. այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Նուման Քուրթուլմուշը՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ ժնևյան հանդիպմանը:

Գաֆարովան իր հերթին ընդգծել է, որ երկու երկրները հավատարիմ են միասնական դիրքորոշմանը բոլոր հարցերի շուրջ և ակտիվորեն աջակցում են միմյանց միջազգային կազմակերպություններում։

You may also like...