ՀՀ-ն ձգտում է մինչեվ 2040-ը հասնել բնակչության ծերացման ցուցանիշի 20 տոկոս կրճատման. նախարար

Հայաստանը ձգտում է մինչեւ 2040 թվականը հասնել բնակչության ծերացման ցուցանիշի 20 տոկոս կրճատման, բնակչության երիտասարդացման 30 տոկոս աճի եւ ՀՆԱ-ի, ինչպես նաեւ մարդկային զարգացման  ինդեքսի զգալի խթանման:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի  17-ին, կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով ռազմավարության դրույթները:

«Նոր ռազմավարությունն ակնկալում է ցանկալի մակարդակին մոտ պտղաբերության ցուցանիշ, աղքատության կրճատում, մահացության նվազում եւ կյանքի ավելացում համապարփակ մոտեցում որդեգրելով հասարակության բարեկեցության հարցում»,-ասաց նա:

You may also like...