Ստամբուլում ընթանում է «3+3» տարածաշրջանային հարթակի նիստը
Ստամբուլում սկսվել է Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ՌԴ, Իրան Թուրքիա-Խմբ.) երրորդ հանդիպումը, հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։
Հանդիպմանը մասնակցում են երկրների արտաքին գործերի նախարարները՝ քննարկելու հարավկովկասյան տարածաշրջանի ընթացիկ խնդիրները։ Նշվում է, որ Թբիլիսին հրաժարվել է մասնակցել։
Այսօր նաև սպասվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ:
Բացի այդ, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը երկկողմ բանակցություններ կվարի իր գործընկերների հետ: Նիստի վերջում մասնակիցները համատեղ հայտարարություն կընդունեն:
