Միրզոյանը եվ  Բայրամովը պայմանավորվել են շարունակել ջանքերը «Խաղաղության եվ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի վերջնականացման եվ կնքման ուղղությամբ

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ:

Այս մասին  Petutyun.com-ին  հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

You may also like...