Շիրակի մարզի Աշոցք համայնքում 2024 թվականին կիրականացվի սուբցենցիոն 4 ծրագրեր

Շիրակի մարզի Աշոցք համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 4 ծրագիր՝ 9 ենթածրագրերով ընդհանուր 356 մլն 224 հազար դրամ արժողությամբ։

Այս մասին Petutyun.com-ին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի լրատվության բաժնից։

ՀՀ Կառավարության համամասնությունը կազմում է 226 մլն 855 հազար դրամ՝ 63.7 տոկոս:

Եվ այսպես, ոռոգման համակարգի կառուցում/նորոգում

• Թավշուտ բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման շինարարական աշխատանքներ են ընթանում։

• Բնակավայրի ոռոգման համակարգերի կառուցման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 128.2 մլն դրամ, Կառավարությունը հատկացնելու է գումարի 75 տոկոսը, համայնքի համամասնությունը 25 տոկոս է:

• Ծրագրից կօգտվի 66 տնային տնտեսություն, ոռոգման տարածքը կազմում է 184 հա և կառուցվելու է 2350 մ երկարությամբ ոռոգման համակարգ։

Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում

• Աշխատանքներ են իրականացվում Աշոցք բնակավայրի կենտրոնական հրապարակում և Մեծ Սեպասար բնակավայրի 1-ին փողոցում։

• Բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 116.3 մլն դրամ, Կառավարության համամասնությունը 50 տոկոս է։

• Ծրագրի արդյունքում ասֆալտապատվելու է 3260 քմ մակերեսով կենտրոնական հրապարակ և 300մ երկարությամբ 2187 քմ մակերեսով Մեծ Սեպասար բնակավայրի 1-ին փողոցը։

Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում տուֆ քարով սալարկմամբ
• Աշխատանքներ են իրականացվում Թորոսգյուղ և Բավրա բնակավայրերում։

• Բնակավայրերի փողոցների տուֆ քարով սալարկման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 55.3 մլն դրամ, գումարի 70 տոկոսը ՀՀ կառավարության համամասնությունն է, համայնքը կհատկացնի 30 տոկոսը:

• Ծրագրի արդյունքում տուֆ քարով սալարկվելու է 479 մ երկարությամբ ճանապարհ՝ 2618 քմ։

Բնակավայրերի գազաֆիկացում

• Աշխատանքներ են իրականացվում Բավրա, Զույգաղբյուր, Ղազանչի և Կարմրավան բնակավայրերում։

• Բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 56.4 մլն դրամ, Կառավարությունը կհատկացնի գումարի 60 տոկոսը, համայնքի համամասնությունը 40 տոկոս է:

• Ծրագրի արդյունքում կառուցվելու է 3.6 կմ գազատարի ներքին ցանց։

You may also like...