Հասարակությունից բանակ արատավոր բարքեր են ներթափանցում, որոնք անհրաժեշտ է արմատախիլ անել․ Էդվարդ Ասրյան (տեսանյութ)
Հասարակությունից բանակ արատավոր բարքեր են ներթափանցում, որոնք անհրաժեշտ է արմատախիլ անել։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
«Բոլորս՝ սկսած ինձանից, բոլոր կանխարգելիչ աշխատանքները և միջոցառումներն իրականացնում ենք։ Պետք է հասկանանք նաև, որ հասարակությունից բանակ արատավոր բարքեր են ներթափանցում։ Մեր գործունեության հիմնական նպատակաուղղվածությունն այն է, որ այդ արատավոր բարքերը բանակից արմատախիլ անենք։
Հասկանում եք, որ բանակ են մտնում հասարակության տարբեր շերտերի զինծառայողներ, որոնց դաստիարակությունը տարբեր է, և մեր աշխատանքի ուղղվածությունն այն է, որ իրականացնենք բազմաբնույթ և բազմաբովանդակ աշխատանք այդ բարքերն արմատախիլ անելու համար»,- ասաց նա։
