2025-ին կրթության, գիտության, մշակույթի եվ սպորտի նախարարությանը կհատկացվի 362,6 մլրդ դրամ. աճը՝ 4,7 տոկոս
2025 թվականին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կարիքների համար ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 362 մլրդ 627 մլն դրամ։
Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Միաժամանակ 236 մլրդ 772 մլն դրամ կուղղվի ընթացիկ ծախսերը հոգալու համար։ «Կապիտալ ծախսերը կկազմեն 125 մլրդ 855 մլն դրամ»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։
Այսպիսով, ինչպես նշեց նախարարը, 2024 թվականի համեմատ ծախսերի աճը կկազմի 4,7 տոկոս։