Դրամաշնորհային մրցույթ «Շուկա մուտք գործելու փուլում գտնվող պրոդուկտների համար»
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2022 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Շուկա մուտք գործելու փուլում գտնվող պրոդուկտների համար» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի մեկնարկի մասին:Դրամաշնորհային մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել շուկա մուտք գործելու փուլում գտնվող ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և ծառայության նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառմամբ՝ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:
Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ է: Նախատեսվում է մրցույթը հաղթահարած յուրաքանչյուր ընկերությանը տրամադրել մինչև մինչև 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ:
Մրցույթի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:
