Գեվորգ Պապոյանը ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները

Հոկտեմբերի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։

Այս մասին Petutyun.com-ին  տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու հնարավորությունները, այդ թվում՝ հումքի այլընտրանքային ներմուծման հեռանկարները, առկա համագործակցության ընդլայնմանը և կառավարության կողմից ոլորտի առաջմղման ուղղությամբ հնարավոր աջակցությանն առնչվող հարցեր։

Կողմերն ընդգծել են միջազգային ցուցահանդեսների ընթացքում միասնական տաղավարներով հանդես գալու կարևորությունը, տարբեր երկրներում ճանաչողական այցերի կազմակերպման և գործարար կապերի ձևավորման անհրաժեշտությունը։

You may also like...