ՀՀ Կառավարության նիստի օրակարգում այսօր 29 հարց է, որից 26-ը չի զեկուցվում (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 29 հարց, որից չի զեկուցվում 26-ը:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
— Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր –ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
— Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին,
— Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՊԻՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
— «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գույք ամրացնելու մասին և այլ հարցեր:
