Երեվանի մետրոյի կայարաններում կոլապս է (տեսանյութ)
Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում, երբ այլ տրանսպորտ չկար։ Այս մասին իր էջում գրել է Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իսաբելա Աբգարյանը՝ տեսանյութ հրապարակելով մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանից:
Տեսանյութում երեւում է, որ կանգառն ամբողջությամբ լի է մարդկանցով եւ երբ գնացքը գալիս է, քաղաքացիներից միայն մի մասին է հաջողվում նստել այդքան բաղձալի գնացքը: Մյուսները մնում են կայարանում եւ սպասում հաջորդ գնացքին:
Հիշեցնենք, որ այսօրվանից հանրային տրանսպորտով երթեւեկելու համար քաղաքացին կամ պետք է ունենա 100 դրամ, կամ վճարում կատարի «Թելսել»-ի սարքերի միջոցով: