Ադրբեջանից գազի մատակարարման հարցը շուկայական հարթության մեջ չէ. Աշոտ Հակոբյան

Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումը տեխնոլոգիական տեսանկյունից անհնարին չէ, բայց խնդիրը շուկայական հարթության մեջ չէ։ Այս մասին «Էներգետիկ գործընթացներ. տարածաշրջան» թեմայով սեմինարի ժամանակ ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը։

Նա հիշեցրեց, որ խորհրդային տարիներին Հայաստանը ադրբեջանական գազը ստանում էր Ղազախից խողովակաշարով և գրեթե երեք անգամ ավելի, քան Ռուսաստանի և Իրանի կողմից Հայաստանին մատակարարվող տարեկան 2 միլիարդ խորանարդ մետրը։

Հակոբյանը նշեց, որ 1990-ականներից մատակարարումները դադարեցվել են, և այժմ այդ խողովակներն օգտագործվում են որպես ներքին խողովակաշարեր։

You may also like...