Իշխանությունը մեկ մարդու կառույց չէ, որ ինչ-որ մեկն ասում է՝ «սրան բանտ նետեք, սա էլ՝ պարգեվ ստանա». Սիմոնյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և իշխանությունը ինստիտուցիոնալ կառույց է, ոչ թե մեկ մարդու կառույց, որ ինչ-որ մեկն ասում է՝ «հիմա սրա գլուխը կտրեք, սրան բանտ նետեք, սա էլ թող պարգև ստանա»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը կդառնա ընդդիմադիր, Սիմոնյանն արձագանքեց. «Չեմ կարծում, պարոն Քյարամյանը պարկեշտ անձնավորություն է, բազմաթիվ անգամներ եղել է տարբեր պաշտոններում և դուրս է եկել»:

Դիտարկմանը, թե կան պաշտոնյաներ, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալուց հետո ընդդիմադիր ցույցերին էին մասնակցում, Սիմոնյանը պատասխանեց, որ ինքը նման բան չէր անի:

«Շատ պաշտոնյաներ կան՝ ոստիկանության աշխատողներ ունեինք, ԱԱԾ աշխատող ունեինք, որ գնաց, գնաց. Օսիպյանը, Վանեցյանը, ովքեր որ դուրս են գալիս «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի դեմ, հանրության կողմից ստանում են իրենց պատասխանը»,- ասաց նա:

You may also like...