Ակնկալում ենք համատեղ աշխատանք՝ ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները. Փաշինյանը՝ Սանդուին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Սրտանց շնորհավորւմ եմ Ձեզ՝ Մոլդովայի նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Ակնկալում ենք համատեղ աշխատանք՝ ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները՝ հիմնված մեր պատմական կապերի և ժողովրդավարության ընդհանուր հիմնարար արժեքների վրա»,- այս մասին «X»-ի իր էջում գրառում է կատարել վարչապետը։

You may also like...