Բանկերը պարտավոր են փոխանակել թղթադրամները, մետաղադրամները, բավարարել պահանջարկը՝ ներառյալ 100 դրամանոցի. ԿԲ
Տնտեսության պահանջարկը ՀՀ դրամանիշերի անվանական արժեքների նկատմամբ ձևավորվում է առևտրային բանկերի միջոցով։ Այս մասին Petutyun.com-ին հայտնել են Կենտրոնական բանկից։
«Առևտրային բանկերը պարտավոր են իրենց հաճախորդներին ապահովել պահանջվող անվանական արժեքներով, ինչպես նաև փոխանակել թղթադրամները և մետաղադրամները:
Մինչ այս պահը, բոլոր պահանջարկները, ներառյալ 100 դրամանոց մետաղադրամների, բավարարել են, և Կենտրոնական բանկը պատրաստ է շարունակել բավարարել պահանջարկը նաև ապագայում»,- ասված է բանկի հայտարարության մեջ: