Դեռ որոշում չկա, թե սահմանի որ հատվածն է հաջորդը սահմանազատվելու. Գնել Սանոսյան
Հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումից հետո դեռ որոշում չկա, թե սահմանի որ հատվածն է հաջորդը սահմանազատվելու։
Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել հանձնաժողովների տասներորդ հանդիպումը։
Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ:
Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը: