Քննարկվել են Սյունիքի 5 համայնքների եվ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի քաղաքների միջեվ փոխըմբռնման հուշագրերի նախագծերը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին Petutyun.com-ին  տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները և շնորհակալություն հայտնել հետևողական համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ Սյունիքի մարզի հինգ համայնքների և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի քաղաքների միջև փոխըմբռնման հուշագրերի նախագծերը, դրանց ստորագրման մանրամասները և համատեղ միջոցառման օրակարգը։

Ֆրանսիական կողմը խոսել է հուշագրի ստորագրման առաջնահերթությունների մասին և ներկայացրել իրենց տեսլականը իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։

You may also like...