Մեր հայրենակիցների հետ քննարկեցինք տարբեր թեմաներ, նույնիսկ օրենսդրական նախաձեռնություն միասին մտածեցինք. Սիմոնյան
Երեկ փողոցում մեր հայրենակիցների հետ հետաքրքիր զրույցի բռնվեցինք, քննարկեցինք տարբեր թեմաներ, նույնիսկ օրենսդրական նախաձեռնություն միասին մտածեցինք։
Այս մասին թելեգրամյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Արդեն փոքրիկ ավանդույթ է դարձել հրապարակի այս անկյունում և Երևանի տարբեր փողոցներում, մարզերի այցելությունների ժամանակ նման չպլանավորած հանդիպումներ անցկացնելը,
որոնք հիմնականում սկսվում են՝
«Ալեն ջան, վաղուց չէիր եկել» արտահայտությամբ, և ավարտվում՝ «բա ե՞րբ էլի կգաք խոսենք» ասելով:
Այսպես ընկերացել ենք շատ ու շատ մարդկանց հետ մեր երկրում»,-գրել է նա:
