Ղազախստանն ու Բելառուսը կարողացան ճնշում գործադրել ՌԴ-ի վրա, որ ռուսներն Արցախում որեվէ գործողություն չանեն. Սամվել Բաբայան

Ղազախստանն ու Բելառուսը կարողացան ճնշում գործադրել ՌԴ-ի վրա, որ ռուսներն Արցախում որևէ գործողություն չանեն:

Այս մասին A1plus-ին տված հարցազրույցում ասել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

«Ռուսաստանը կախվածություն ունի Բելառուսից, Ղազախստանից, Կենտրոնական Ասիայի շուկայից:

Ղազախստանն ու Բելառուսը ճնշել են, որ  ռուսը չօգնի մեզ:

Ճնշել են, որ չխոչընդոտի՝ Ադրբեջանն իր ցանկություններն իրականացնի:

20 միլիարդ Ադրբեջանը գումար է ներդրել Կենտրոնական Ասիայում, նույնը՝ Ղազախստանում, 2 միլիարդ էլ Բելառուսին է տվել: Դրա համար էլ պետք է օգնեին Ադրբեջանին: Բացի դրանից Ադրբեջանը մեծ ներդրումներ ունի արած ռուսական շուկայում»,- ասել է Բաբայանը:

You may also like...