Մասկը բացատրել է, թե ինչու է Թրամփի հաղթանակը ցնցել ամերիկացիներին

Իլոն Մասկը հայտարարել է, որ ամերիկյան լրատվամիջոցները ստել են Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի մասին, ուստի ընտրություններում նրա հաղթանակը շոկ է ոմանց համար:

«Ցանկացած ոք Ամերիկայում կամ այլուր, ում այս արդյունքը ցնցող է թվում, պետք է փոխի իր տեղեկատվության աղբյուրը: Գրեթե բոլոր ավանդական հիմնական լրատվամիջոցները մղում են ամբողջովին կեղծ իրականություն: Նրանք ստում են ձեզ»,- գրել է նա «X»-ի իր միկրոբլոգում:

ԱՄՆ-ի ընտրությունների քվեարկությունն ավարտվել է նոյեմբերի 6-ի առավոտյան։ Պաշտոնական արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն նախնական տվյալներով պարզ է, որ Թրամփը հավաքել է 295 ընտրական ձայն՝ անհրաժեշտ 270-ի փոխարեն։

Նա ինքն իրեն արդեն հայտարարել է ԱՄՆ 47-րդ նախագահ։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը նրան անվանել է պետության ընտրված ղեկավար, իսկ Թրամփն արդեն շնորհավորանքներ է ստանում օտարերկրյա առաջնորդներից։

Նրան շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

You may also like...