Իրանը դեմ է ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն. Սոբհանի

«Իրանը դեմ է ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն»:

Այս մասին Կապանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը:

«Մենք չենք ցանկանում այդ բառն օգտագործել: Համաձայն ենք հաղորդակցությունների բացմանն այն դեպքում, երբ դա տեղի կունենա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա:

Բացի այդ, մենք դեմ ենք ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն: Մենք դեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության»,- ասել է Սոբհանին:

You may also like...