ԱՄՆ ընտրական համակարգը վստահության արժանի է․ Բայդենն ամփոփել է նախագահական ընտրությունների արդյունքները
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն ամփոփել է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները։ Բայդենը հավաստիացրել է, որ հունվարի 20-ին ԱՄՆ նախագահի լիազորությունները խաղաղ կերպով կփոխանցի Դոնալդ Թրամփին։
Գործող նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ ընտրական համակարգը վստահության արժանի է։
Բայդենն արդեն հանձնարարել է իր վարչակազմին համագործակցել Թրամփի թիմի հետ՝ ապահովելու համար անցնցում և կարգավորված իշխանության փոխանցում։
ԱՄՆ նախագահական ընտրությունները կայացել են նոյեմբերի 5-ին, և հաղթող է ճանաչվել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։
