Որքան գումար է հավաքվել նոյեմբերի 1-7-ը միայն 100 դրամանոցի կամ QR կոդի միջոցով ուղեվարձի վճարումներից

Նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքել է 213 միլիոն 173 հազար 300 ՀՀ դրամ, որից 57 միլիոն 802 հազար 200 ՀՀ դրամը՝ էլեկտրոնային վճարումներով։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Հավելեմ որ, նոյեմբերի 1-ին նախորդող 7 օրերին հավաքագրումը կազմել է 188 միլիոն 474 հազար 600 ՀՀ դրամ»,- մանրամասնել է Կոստանյանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել տրանսպորտի ուղեվարձի վճարումը միայն 100 դրամանոց մետաղադրամի կամ QR կոդի միջոցով կատարելու որոշումը:

You may also like...