Իրանը նախապատրաստվում է «Դեպի Երուսաղեմ» զորավարժությանը. մասնակցելու է 30 հազար զինծառայող (տեսանյութ)
Իրանը պատրաստվում է նոյեմբերի 19-20-ը Լորեստան նահանգում անցկացնել «Դեպի Երուսաղեմ» զորավարժությունը՝ 30,000 զինծառայողի ներգրավմամբ:
Զինտեխնիկայի տեղակայումն արդեն սկսվել է:
Նշվում է, որ այս զորավարժության ընթացքում կիրականացվեն տարբեր գործողություններ՝ զգայուն կենտրոնների պաշտպանություն, թշնամու ներթափանցման դեմ պայքար և մարտավարական վարժանքներ՝ ներքին և արտաքին անվտանգության պահպանման համար։
Զորավարժությունը կոչված է՝ ցույց տալու Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Բասիջ» կազմավորման ուժերի պատրաստակամությունը՝ պաշտպանելու Իրանի բնակչությանը տարբեր իրավիճակներում և սպառնալիքներին դիմակայելու հարցում:
