Ադրբեջանը Շուշի է տեղափոխել 222 ընտանիք
Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաք են տեղափոխել 222 ընտանիք:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի՝ Շուշիի շրջանում հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովը:
Պաշտոնյան հավելել է, որ այս գործընթացը կշարունակվի և առաջիկայում Շուշի տեղափոխված ընտանիքների թիվը կհասցվի 270-ի:
