Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմիններում բարեփոխումների օրակարգի շարունակականությունը սոցիալ-հոգեբանական իմաստով:

«Քաղաքացին պետք է ճանաչի այն մեխանիզմները, որի գործարկման միջոցով տեղի են ունենում կամ տեղի չեն ունենում այն փոփոխությունները, որոնք ինքն ակնկալում է»,- ասել է վարչապետը և ընդգծել համայնքի բնակիչների համար «համայնք» հասկացությունն ավելի պարզ և ընկալելի դարձնելու կարևորությունը, քանի որ, ըստ վարչապետի,  ի վերջո և՛ «համայնք», և՛ «պետություն» հասկացությունները կոլեկտիվ ջանքի արդյունքում կյանքը բարելավելու գործիքներ են:

«Այս համատեքստում, շատ է խոսվում ապակենտրոնացման մասին, մեծ հաշվով՝ խոսքը լիազորությունների և իշխանության ապակենտրոնացման մասին է:

Եվ քաղաքական իմաստով պետք է արձանագրենք, որ մենք այդ որոշումը՝ ամենակարևոր որոշումներից մեկը, որն իմիջիայլոց դե ֆակտո որոշում է, կայացրել ենք, և այդ որոշումը հետևյալն է, որ առաջինը՝ դե յուրե որոշումը, որ համամասնական ընտրակարգով է տեղի ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, և երկրորդը՝ դե ֆակտո ընտրությունները չեն կեղծվում, և քաղաքացիները ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո ընտրում են իրենց համայնքը, իրենց ավագանուն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է նաև «ՏԻՄ համակարգի կայացման ուղին Հայաստանում» խորագրով ֆիլմը:

Մանրամասները՝  տեսանյութում։

You may also like...