Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild

Առաջիկա 12 օրվա ընթացքում Բաքվում կանցկացվի COP29 համաժողովը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի մասնակից երկրների 29-րդ հանդիպումը։

Նախկին խորհրդային հանրապետությունը կառավարվում է ավտորիտար եղանակով, տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ և խոսքի ազատության ճնշում, իսկ Ադրբեջանը շարունակական հակամարտություն ունի իր հարևան Հայաստանի հետ, գրում է գերմանական Bild պարբերականը։

Քննադատներն ասում են, որ Բաքուն ոչ պիտանի վայր է COP29-ի համար, քանի որ Ադրբեջանի էներգիայի մատակարարման 98%-ը հիմնված է հանածո վառելիքի վրա, իսկ կառավարության եկամուտների մոտ երկու-երրորդը ստացվում է նավթի և գազի արտահանումից:

Համաժողովի պատվիրակներին տրամադրված բենզինով աշխատող ավտոբուսներում գրված է «Green World»:

AI-98-ի մեկ լիտրն արժե 1,26 եվրոյին համարժեք դրամ։ «Այնքան էժան չէ, որքան կարող էիր սպասել նավթ արդյունահանող երկրում»,-ասում է Բաքվում բնակվող մի գերմանացի:

Մոտ ապագայում Ադրբեջանի իշխանությունները մտադիր են 2023 թվականի մակարդակից 14%-ով ավելացնել նավթի և գազի արդյունահանումը։

You may also like...