Սյունիքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար. Խցանումից դուրս է եկել 250 մեքենա
Նոյեմբերի 12-ին, ժամը 12:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լծեն գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է:
ՆԳՆ փրկարար ծառայությունից Petutyun.com-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար, իսկ խցանումից դուրս են եկել մոտ 50 մարդատար և 200 բեռնատար ավտոմեքենա:
Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
