Թուրքիան իր թեկնածությունն է առաջադրել COP31-ը հյուրընկալելու համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկիրն առաջադրել է իր թեկնածությունը՝ 2026 թվականին հյուրընկալելու Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի Կողմերի 31-րդ համաժողովը (COP31)։

Այս մասին հաղորդում է TRT Haber-ը։

«Մենք առաջադրել ենք մեր թեկնածությունը՝ հյուրընկալելու 2026 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով Կողմերի 31-րդ համաժողովը:

Շնորհակալություն ենք հայտնում այն երկրներին, որոնք պաշտպանել են մեր թեկնածությունը և անհամբեր սպասում ենք նրանց գնահատականներին և աջակցությանը, որոնք  շարունակում են որոշել իրենց դիրքորոշումը»,- ասել է Էրդողանը։

Նա նաև հայտարարել է, որ երբ խոսում են ապագա սերունդներին ավելի արդար աշխարհ թողնելու մասին, «Իսրայելի անօրինական, անբարոյական և անխիղճ հարձակումները Պաղեստինի և Լիբանանի նկատմամբ շարունակվում են»։

«Ներկայիս իշխանությունը շարունակում է սպանել մարդկանց, այդ թվում՝ երեխաների, կանանց ու ծերերի, և հսկայական վնաս հասցնել շրջակա միջավայրին։

Նրանք, ովքեր առաջացրել են այս ծանր մարդասիրական և բնապահպանական աղետը, պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային դատարաններում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

You may also like...