Ալիեվը Ցեղասպանություն գործեց բնիկ հայերի նկատմամբ, COP29-ի մասնակիցներ, ամաչում ենք ձեր լռությունից․ Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արձագանքել է COP29-ի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին․

«Բնիկ հայերի հինավուրց տարածքի նկատմամբ ցեղասպանության միջոցով «Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումը» միջազգային իրավունքով արդարություն չէ:

Դա նույնիսկ օրինական չէ միջազգային օրենսդրությամբ:

Ադրբեջանը միայնակ չի գործել՝ առանց Իսրայելի ռազմական օգնության, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարության մեղսակցության և օրհնության, դա անհնար կլիներ իրականացնել:

Նրանք, ովքեր դեռ ներկա են COP29-ին, ամաչում ենք ձեր լռությունից»։

You may also like...