Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնյան եվ ձերբակալված եվս մեկ անձը կալանավորվել են

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի՝ ձերբակալված 3 պաշտոնյան և մեկ անձը կալանավորվել են:

Նրանց մեղադրանքներ են ներկայացվել պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու և քաղաքացու կողմից կաշառք տալու համար:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահ մարմինները գործողություններ էին իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ կա 4 ձերբակալված, նրանցից 3-ը պաշտոնատար անձինք են:

You may also like...