Ասկերանի քաղաքապետի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է

ՀՀ Քննչական Կոմիտեն մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով Ասկերանի քաղաքապետ Հայկ Ալեքսանդրի Շամիրյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցրել է:

Տեղեկությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։

Վերջինս հավելել է, որ Հայկ Շամիրյանի ազգականի` Կարեն Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն էլ` հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը ևս դադարեցվել է մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Վարդենիսից մի խումբ անձանց մայիսի 26-ին կայանալիք հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել էր Գեղարքունիքի մարզի մի բնակիչ։

You may also like...