Եվրոպայում քննարկվում է ուկրաինական ճգնաժամի լուծումը տարածքային զիջումների տարբերակով. The Washington Post
Եվրոպայում հետզհետե նկատվում են Ուկրաինայում հակամարտությունը Կիևի կողմից տարածքային զիջումների տարբերակով կարգավորելու հնարավորության վերաբերյալ տրամադրություններ:
Այս մասին հայտնում է The Washington Post:
Լրատվամիջոցը վկայակոչելով ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների 10 նախկին և ներկայիս պաշտոնյաների, նշում է, որ Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցներն ավելի են հակվում այն պատկերացմանը, որ ռազմական գործողությունները կդադարեն միայն Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների արդյունքում, որոնք կնախատեսեն Ուկրաինայի կողմից տարածքների զիջում:
Ըստ պարբերականի աղբյուրների՝ դիվանագետները դա անվանում են տարածքների փոխանակում անվտանգության դիմաց:
The Washington Post-ի տեղեկություններով՝ նման քննարկումների ակտիվացմանը նպաստել են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը և վերջինիս տրամադրվածությունը հնարավորինս արագ կարգավորել ուկրաինական ճգնաժամը:
Միաժամանակ, նշվում է, որ Եվրոպայում առայժմ չկա հստակ պատկերացում հակամարտության կարգավորման համաձայնագրի հնարավոր կոնկրետ կետերի վերաբերյալ։