Արգենտինան դուրս է բերել իր պատվիրակությունը ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսից. La Nacion
Արգենտինայի իշխանությունները Բաքվում անցկացվող Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP-29) Կողմերի 29-րդ համաժողովում երկրի պատվիրակությանը հանձնարարել են լքել այն։
Այս մասին հայտնում է La Nacion թերթը։
Թերթի փոխանցմամբ, բնապահպանության քարտուղարության կողմից կոնֆերանսին ուղարկված արգենտինացի մասնագետները մասնակցել են համաժողովի առաջին երկու օրերին, սակայն հետո հրամայվել է լքել միջոցառումը:
«Արտաքին գործերի նախարարությունը վերադառնալու հանձնարարական է տվել», — պարբերականին հայտնել են գերատեսչությունից։
Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին, ով պաշտոնը ստանձնել է 2023 թվականի դեկտեմբերին, բազմիցս ասել է, որ չի հավատում, որ մարդու ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա ապացուցված է և արգելել է արգենտինացի դիվանագետներին աջակցել կայուն զարգացման ՄԱԿ-ի 2030 օրակարգին: