Դեսպան Լիլիթ Մակունցի եղբոր ընկերությունը դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանել․ Hetq.am
«Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ի գյուղնշանակության հողատարածքից դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանվել: Նույնը կատարվել էր նաև 2023թ. սկզբին, երբ դեռևս չունեին ավազի արդյունահանման թույլտվություն:
Այս ընկերության 56,6 %-ի սեփականատերը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն է՝ Վահե Մակունցը:
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, 2024թ. նոյեմբերի 1-ին «Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Արա Արամյանի, ենթարկել է վարչական պատասխանատվության 300 հազ. դրամի չափով:
Տուգանքը նշանակվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված արարք կատարելու, այն է՝ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելու, ինչպես նաև հողերի վիճակը վատթարացնող բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելու համար:
Համայնքապետարանը լսումներին հրավիրել է նաև ընկերության տնօրենին:
Սակայն, նամակները չեն ստացել և հետ է եկել: Հրապարակային ծանուցման (www.azdarar.am) կայքի միջոցով ապահովելով ծանուցումը՝ լսումներն անցկացվել է առանց ընկերության ներկայացուցիչների:
Նշենք, որ «Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ն նույն «Սանդինգ մայնինգ» ընկերությունն է: Անունը փոխել է 2023թ. նոյեմբերին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։