Պուտինն ու Ալիեվը հաստատել են Մոսկվա-Բաքու ռազմավարական գործընկերության զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինն ու Ալիևը հեռախոսով քննարկել են արդյունաբերական համագործակցության և տրանսպորտի ոլորտում մի շարք փոխշահավետ նախագծերի գործնական իրականացումը։

Բացի այդ, կողմերը հաստատել են իրենց փոխադարձ հետաքրքրությունը Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա զարգացման հարցում։

You may also like...