ՀՅԴ-ն խասյաթ ունի պատերազմի ընթացքում Կառավարության շենքի մոտ միտինգ անել․ Արշակյան (տեսանյութ)

Արցախյան պատերազմի տարիներին դաշնակցությունը միտինգ էր անում, նախագահի հրաժարականն էր պահանջում։

Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

«Դաշնակցության մոտ ոնց որ սովորություն է ամեն անգամ պատերազմի ժամանակ կառավարության շենքի մոտ միտինգ անել և այդ ամենը համեմել ազգային-ազատագրական ճառերով, ձոներով, բայց, ըստ էության, աշխատել եք պետության դեմ, որը պատերազմի մեջ է գտնվում։

Ես հիշում եմ, որ ազատամարտի ժամանակ դաշնակցականներն ազատամարտիկներին բաժանում էին դաշնակցականների և ոչ դաշնակցականների, PR ակցիաներ էին անում։

Ազատամարտիկի դաշնակցականը ո՞րն է, մի հատ ինձ կբացատրե՞ք՝ իմանամ։ Եթե մարդն ազատամարտիկ է, ապա ինքն իր պետության զինվորն է, այլ ոչ թե՝ դաշնակցության։ Որևէ քաղաքական ուժ իրավունք չունի այդ բաժանումն անել»,- ընդգծեց նա։

 Առավել մանրամասն՝ տեսանյութում։

You may also like...