Պետք է վերջ տալ ուկրաինական հակամարտությանը․ զրուցել են Շոլցն ու Պուտինը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
2022 թ. դեկտեմբերից ի վեր՝ սա Պուտին-Շոլց առաջին հեռախոսազրույցն է:
Գերմանիայի կառավարության հաղորդագրության համաձայն՝ Շոլցը նշել է, որ պետք է վերջ տալ ուկրաինական հակամարտությանը, և կոչ է արել բանակցություններ սկսել խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Նա հավելել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային, ինչքան անհրաժեշտ կլինի:
Գերմանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ խոսակցությունը տևել է մեկ ժամ:
