Անընդունելի ենք համարում ԵԱՀԿ համաժողովում դանիական պատվիրակության հնչեցրած հայտարարությունները․ Ռուսաստանը բողոք է ներկայացրել

Ռուսաստանը բողոք է ներկայացրել ԵԱՀԿ համաժողովի ընթացքում Դանիայի պատվիրակության կողմից հնչած հայտարարությունների պատճառով, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Դանիական պատվիրակության ղեկավարը, ով կողմնակալորեն խոսում էր հակառուսական դիրքերից, շտապեց ամբիոն քաշել Կիևի ռեժիմի ներկայացուցիչներին։

Համաժողովում թշնամանքի և ատելության լեզուն սկսեց հնչել նոր եռանդով, հնչեցին Ռուսաստանի ղեկավարությանը «պատժելու» կոչեր, որոնք Դանիայի դեսպանը բացահայտորեն անվանեց «ոգեշնչման աղբյուր»,- ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

You may also like...