Խաղաղության պայմանագրի ստորագրման համար կարեվոր է ՀՀ Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին. Ալիեվը՝ ԱՄՆ կոնգրեսականներին
Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն», որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար.
նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության հետ հանդիպմանը:
Նա հավելել է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է Հայաստանի Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին:
