Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի եվ Շոլցի հեռախոսազրույցի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության և Գերմանիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցի տոնայնությունը գործնական է եղել, և զրույցը շատ անկեղծ է ստացվել։

Այս մասին Կրեմլի ներկայացուցիչն ասել է ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին «Մոսկվա։

Կրեմլ։ Պուտին» հաղորդման համար տված հարցազրույցում,- հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Որքան ինձ է հայտնի, դա բավականին գործնական զրուց էր՝ մանրամասն և միանգամայն անկեղծ, քանի որ կողմերի դիրքորոշումը փոխադարձաբար շարադրված էր», — ասել է Պեսկովը։

Պատասխանելով հարցին, թե ինչու է այս խոսակցությունը տեղի ունեցել հենց հիմա, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ «իրավիճակն ունի զարգացման իր դիալեկտիկան»։

«Անկասկած, բոլոր տարրերը, հավանաբար, միավորվում են այնպես, որ երկխոսությունը վերսկսելու քաղաքական կամք է առաջանում։ Սա տվյալ դեպքում կարելի է միայն ողջունել, մանավանդ որ նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ բաց է զրույցի համար»,- հավելել է Պեսկովը։

Գերմանական կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց երկու երկրների ղեկավարների միջև։ Մինչ այս վերջին անգամ նրանք հեռախոսով խոսել են 2022 թվականի դեկտեմբերի 2-ին։

You may also like...