Կոնգրեսական Ֆրենկ Փալոնին Բաքվում հետապնդել ու հալածել են. նա լքել է Ադրբեջանը

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը լքել է Ադրբեջանը:

Այս մասին ադրեջանական APA գործակությունը տեղեկություն է ստացել դիվանագիտական աղբյուրներից։

Նշենք, որ Փալոնի այցն Ադրբեջան սուր դատապարտման և հասարակության վրդովմունքի տեղիք է տվել, վերջինիս Բաքվում հետապնդել ու հալածել են:

Փալոնը նոյեմբերի 18-ին նախատեսում էր մասնակցել COP29-ին, ինչպես նաև բազմաթիվ հանդիպումներ ունենալ Բաքվում։ Այդ նպատակով նա Բաքու էր ժամանել շաբաթ օրը՝ կեսօրին։

007.jpg (297 KB)

Վերջինիս հետապնդել են նաև տեղի լրագրողները, որոնք խիստ «վիրավորված են եղել» Փալոնի հայամետ դիրքորոշումներից:

Փալոնին հալածել են օդանավակայանում, հյուրանոցում, որտեղ մշտապես «հերթապահել» են մի խումբ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և հասարակական ակտիվիստներ Ադրբեջանից՝ բողոքի ակցիաներով ու կարգախոսներով:

Հաղորդվում է, որ Փալոնն առավոտյան լքել է հյուրանոցը և ժամանել անմիջապես օդանավակայան՝ օդ բարձրանալով Բաքվից հատուկ չարթերային չվերթով։

You may also like...