Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվել են պաշտոններից

Կառավարության նոյմբերի 19-ի որոշումներով Ռուստամ Բադասյանն ազատվել է ՊԵԿ նախագահի, Արգիշտի Քյարամյանը՝ Քննչական կոմիտեի նախագահի, Սասուն Խաչատրյանը՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոններից։

Որոշումները կառավարությունը կայացրել է գրավոր քվեարկության։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները:

Մասնավորապես՝ պաշտոնից հրաժարվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ազատման դիմումներ են գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

You may also like...