«ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊՈԱԿ-ից թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է

«ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊՈԱԿ-ից թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է։

«Լրատվական կայքում տեղ է գտել «ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊՈԱԿ-ի վերաբերյալ իրականությանը չհամապատախանող և գործարար համբավն արատավորող տեղեկատվություններ. Մասնավորապես.

 «ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՊՈԱԿ-ից 500.000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ»

Սույնով հայտնում եմ, որ վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և սուտ է, և ուստի խնդրում եմ առաջնորդվելով «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կարգավորումներով հերքել իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ տեղեկատվությունները»։

You may also like...