Որքա՞ն էլեկտրական ավտոմեքենա է ներմուծվել 2023-ին եվ 2024-ին. ՊԵԿ-ը թվեր է ներկայացնում

2023 թվականին Հայաստան է ներմուծվել 6347 հատ միայն էլեկտրական շարժիչով ավտոմեքենա: Այս մասին  հայտնում են  ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից:

Իսկ այս տարվա հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 6-ը ներմուծվել է  արդեն 8832 էլեկտրական ավտոմեքենա, հիմնականում ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Չինստանից, Վրաստանից, Հոնկոնգից, Գերմանիայից:

Ինչ վերաբերում է արեւային պանելների ներմուծմանը, ՊԵԿ-ից հայտնեցին, որ իրենց դասակարգման մեջ առանձին «արեւային պանելներ» ապրանքատեսակ նշված չէ:

Այդուհանդերձ, նշվեց, որ 2023-ին ներմուծվել է 364 հազար 300 արեւային պանել, իսկ 2024-ի 10 ամիսների ընթացքում՝ 450 հազար 900 հատ՝ հիմնականում Չինստանից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Սլովենիայից, Նիդերլանդներից եւ Սինգապուրից:

You may also like...