Քննարկվել է Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում բրազիլական ընկերությունների գործունեության հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բրազիլական առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր։

«Ես իսկապես գնահատում եմ այս հնարավորությունը՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք ամրապնդել Հայաստանի և Բրազիլիայի միջև տնտեսական կապերը։ Մեր երկրներն աշխարհագրորեն հեռու են միմյանցից, բայց մենք ընդհանուր նպատակ ունենք՝ նպաստել մեր երկրների բարգավաճմանը»,- նշել է Գևորգ Պապոյանը։

467481951_992259122943471_8151742007636710292_n.jpg (77 KB)

Կողմերը կարևորել են Հայաստանի և Բրազիլիայի միջև ներդրումային կապերի ամրապնդումը, և այս համատեքստում առաջարկվել է կնքել «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» երկկողմ համաձայնագիր, ինչը կհեշտացնի բրազիլական ներդրողների մուտքը հայկական շուկա և հակառակը։

Քննարկվել են նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում բրազիլական ընկերությունների գործունեություն ծավալելու հնարավորությունները։

467238655_992259166276800_2945702552863584351_n.jpg (63 KB)

Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

You may also like...