Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն. ՀՀ նախագահը՝ Իսպանիայի դեսպանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսը:
Շնորհավորելով դեսպանին նշանակվելու կապակցությամբ, նախագահը նրան մաղթել է պաշտոնավարման արդյունավետ շրջան և հույս հատնել, որ վերջինիս գործունեությունն առավելագույնս կնպաստի երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու օրակարգի հարստացմանը:
«Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսության, մշակույթի կրթության և այլ ոլորտներում, որը համատեղ ջանքերով հնարավոր է կյանքի կոչել»,- նշել է նախագահը: